ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ժամանակակից քաղաքակրթական պատերազմը ղեկավարում են աշխարհագրությունն ու պատմությունը

Ժամանակակից քաղաքակրթական պատերազմը ղեկավարում են աշխարհագրությունն ու պատմությունը
16.10.2016 | 09:42

Ֆրանսիացի գրող, լրագրող, հրապարակախոս Էրիկ Զեմուրը Le Figaro-ում գրում է, որ տարբեր դարաշրջանները շփվում ու բախվում են միմյանց: Ոմանք վերադառնում են խալիֆաթի ու կայսրությունների ժամանակներին, մյուսները (Ռուսաստան, Չինաստան, Թուրքիա) սահմանափակվում են ազգային պետության համակարգով, Արևմուտքը հավատում է, որ ազգային ինքնիշխանությունների ժամանակն ավարտվել է: Ի՞նչ անել: Այս հարցը բարձրաձայն ինքն իրեն տալիս է Ֆրանսուա Օլանդը, առավել զուսպ՝ Անգելա Մերկելն ու Բարաք Օբաման: Լենինի նշանավոր հարցը հիմա հնչում է Պուտինի առնչությամբ:

Ռուսաստանի նախագահը մեծ պրոբլեմներ է ստեղծում ինքն իրեն շինծու սնափառությամբ «միջազգային հանրություն» անվանողին, որովհետև նրա կանոններով չի խաղում: Ռուսաստանը չի ձևացնում, որ ինքը միանգամայն անկախ երկիր է՝ ենթարկվելով ԱՄՆ-ի գերտերության իմպերիումին: Ի տարբերություն եվրոպացիների՝ Պուտինը չի համարում, որ XXI դարում պետք է ղեկավարվել միայն օրենքի ու առևտրի միագումարով: Երբ նա պատերազմ է վարում, իրեն պարտավորված չի համարում իր ռազմական ինտերվենցիան զարդարել հումանիտարիզմի փալաս-փուլուսով՝ մարդու իրավունքների մասին աղաղակելով: Նա XIX դարի մարդ է, որ հասկանում է միայն սառը, ռեալ քաղաքականությունը և ազգային պետությունների միջև ուժերի հարաբերակցությունը, որ պատերազմ է վարում թշնամուն ջախջախելու համար, ինչպես Նապոլեոնն էր անում իր փառահեղ ճակատամարտերում: Պուտինը Արևմուտքի առաջ է դնում ժամանակի խնդիրը: Նա չի ապրում այն դարում, ինչ Արևմուտքը: Նա ժամանակի մեջ շեղված է: Եվ մենակ չէ: Խալիֆաթին, Ալ Քաիդային, հպատակություն պահանջող այլ կազմակերպություններին հարած իսլամ զինյալները, որ կռվում են Սիրիայում ու Իրաքում կամ աշխարհի այլ վայրում, ապրում են VII դարում: Նրանք իրենց գործողությունները օրինականացնում են Ղուրանի սուրահներով, ինչպես մենք մեր գործողություններն օրինականացնում ենք Մարդու իրավունքների հռչակագրով կամ ՄԱԿ-ի խարտիայով:

Յուրաքանչյուրն ունի իր հիմնարար սկզբունքները, ունի իր իրավունքը, իր քաղաքակրթությունը: Գլոբալացման աննախադեպ դաժանությունը այն չէ, որ կապեր է հաստատում տարբեր ազգերի միջև, որ նախկինում շատ քիչ էին կողք կողքի համակեցվում, նա պարտադրում է ժողովուրդներին ու մշակույթներին շփվել միմյանց հետ երկրի վրա, որ շատ նեղ է դառնում: Հարցը միայն աշխարհագրությունը չէ, այլև՝ պատմությունը: Յուրաքանչյուր ճամբար համոզված է իր օրենքի ու քաղաքակրթության գերակայության մեջ: Յուրաքանչյուր ճամբար ցանկանում է մյուսներին պարտադրել իր կենսակերպը: Հենց դա է անհաշտ դարձնում քաղաքակրթական կոնֆլիկտները, չնայած մենք հրաժարվում ենք դա ընդունել:
Էրիկ ԶԵՄՈՒՐ, Le Figaro


Հ.Գ. Պատմությո՞ւնն է աշխարհագրությունը որոշարկել, թե՞ աշխարհագրությունն է ձևավորել պատմությունը: Քաղաքակրթությունը պատմությունից ու աշխարհագրությունից բացի ունի այլ որակներ, որոնք էլ դառնում են պատերազմների պատճառ կամ հաստատում են խաղաղություն: ՈՒ այդ որակների համակեցությունը կամ անհամատեղելիությունն է պատճառ ժամանակի մեջ ժամանակի տեղը կորցնելու կամ հաստատելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1683

Մեկնաբանություններ